Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի 
միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը, նշելով, որ հանդես է եկել նաև համազեկուցմամբ:

«Անդրադարձել եմ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների կողմից հիմնված հասարակական կառույցների աշխատանքին, նպատակներին ու խնդիրներին։ Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման ոլորտում գործող հասարակական կառույցների աշխատանքը առավել արդյունավետ, թափանցիկ և հանրային դարձնելու համար հանդես եմ եկել մի շարք գործնական առաջարկներով, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին թե ռուս պետական այրերի, թե ռուսաստանյան հայ կազմակերպությունների ղեկավարների մոտ»,- գրել է Բեղլոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am