Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրացի գործարարը ռուս զբոսաշրջիկների հոսքն ապահովելու համար համագործակցելու է Հայաստանի հյուրանոցների և տուրօպերատորների հետ

Վրացի գործարարը ռուս զբոսաշրջիկների հոսքն ապահովելու համար համագործակցելու 
է Հայաստանի հյուրանոցների և տուրօպերատորների հետ

ԴԻԼԻՋԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հյուրանոցների ֆեդերացիայի ներկայացուցիչ, հյուրանոցներից մեկի տնօրեն Շալվա Ալավերդաշվիլին պատրաստվում է ակտիվորեն համագործակել Հայաստանի հյուրանոցների և տուրօպերատորների հետ՝ ռուս զբոսաշրջիկներին Հայաստան, ապա՝ Վրաստան հասցնելու համար: Գործարարն արդեն մեկ կոնկրետ պայմանավորվածություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդաշվիլին այս մասին ասաց Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Մենք զբոսաշրջիկներ ունենք ռուսական շուկայից: Եվ մենք կփորձենք նրանց բերել Հայաստան, ապա Վրաստան: Սա գլխավոր ճանապարհն է ռուսաստանցիների համար՝ գալու Վրաստան:  Հենց համաժողովին հանդիպումների ընթացքում պատրաստվում եմ խոսել Հայաստանի տուրօպերատորների, հյուրանոցների սեփականատերերի հետ: Մենք կբանակցենք  նրանց հետ, որ հաճախորդները գան Երևան, օրինակ` մնան այստեղի հյուրանոցներից մեկում, հետո մենք նրանց կարող ենք ազատ տեղափոխել Վրաստան: Մենք գործարքներ կառաջարկենք հյուրանոցներին, կբանակցենք նաև ներկայացված տուրօպերատոների հետ»,-ասաց գործարարը:

Նա հույս հայտնեց, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն:Ալավերդաշվիլին նշեց, որ մեկ հյուրանոցի հետ արդեն կոնկրետ պայմանավորվածություն ունեն, որ իրենց հյուրերին կընդունեն ցածր գներով: Նա շեշտեց, որ իրենց համար շատ կարևոր է, որ հայ գործընկերներն իրենց օգնում են, երբ իրենք դրա կարիքն ունեն:

Վրաստանում ստեղծված իրավիճակի պատճառով հունիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am