Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ից մետաղի ջարդոնի արտահանման տուրք սահմանել նաև ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում

  Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ից մետաղի ջարդոնի արտահանման տուրք 
սահմանել նաև ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման տուրք սահմանել նաև ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կարգավորումն առաջարկող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հունիսի 28-ին պատգամավորներին ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դեռ տարիներ առաջ տեղական սև մետաղից արտադրանք արտադրելու համար պայմաններ ստեղծելու նպատակով սահմանափակվել է մետաղի ջարդոնը Հայաստանից դուրս բերելու հնարավորությունը, սահմանելով, որ մեկ տոննա մետաղի ջարդոն արտահանելու դեպքում պետք է վճարվի 80 հազար դրամ պետական տուրք: Մինչև նախորդ տարվա կեսերը օրենքի կարգավորումը ստեղծել էր այնպիսի միջավայր, որ ջարդոնը չէր արտահանվում, գնվում էր տեղական արտադրողների կողմից և օգտագործվում արտադրության նպատակով, սակայն նախորդ տարվա վերջում նկատվեց, որ մի սահմանում թույլ է տալիս արտահանողին պահանջել, որ տուրքը չկիրառվի այն դեպքում, եթե ծագման երկրի սերտիֆիկատով հաստատվում է, որ այդ ջարդոնն ունի հայաստանյան ծագում:

Նախագծով առաջարկվում է չփոխելով տուրքի չափը, հստակեցնել, որ, եթե մի կազմակերպությունն ունի հայաստանյան ծագումը հաստատող փաստաթուղթ, դա չնշանակի, որ պետք է արտահանումը կատարվի առանց տուրք վճարելու: Այսինքն՝ այս փոփոխությամբ տուրք վճարելու պահանջ կսահմանվի նաև այն դեպքում, երբ կա ծագման երկրի սերտիֆիկատ»,- ասաց Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am