Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ձեռբերումներ, հաջողված ծրագրեր.Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հրաժեշտի ուղերձ է հղել հայ համայնքին

Ձեռբերումներ, հաջողված ծրագրեր.Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոս Հրայր 
Կարապետյանը հրաժեշտի ուղերձ է հղել հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար  Հրայր Կարապետյանի՝ Սանկտ-Պետերբուրգում և Ռուսաստանի Դաշնության Հյուսիսարևմտյան տարածաշրջանում գլխավոր հյուպատոսի գործունեության ժամկետն ավարտվել է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա հայ համայնքին ուղղած իր ուղերձում նշել է, որ մեծ պատիվ էր այս տարիների ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը կարևորագույն տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում:

«Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասում Հայաստանի Հանրապետությունը 49 տարով անվարձահատույց  այսուհետ ունի իր ներկայանալի գլխավոր հյուպատոսությունը, որով հիրավի կարող է հպարտանալ յուրաքանչյուր հայ: Այն ձեռք բերվեց մեծ ջանքերի գնով և, իհարկե, վերանորոգվեց ու կահավորվեց հիմնականում հայ համայնքի ուժերով: Այսօր Սանկտ Պետերբուրգի գեղեցիկ այգիներից մեկում (Կամսկի այգում) վեր է խոյանում Կոմիտաս Վարդապետի հոյակերտ հուշարձանը, որն արդեն դարձել է մեզ համար նվիրական օրերին խորհրդանշական հավաքատեղի: Մեկ տարուց ավելի է, որ Սանկտ Պետերբուրգի թիվ 259 պետական դպրոցն անվանակոչվել է հայազգի քաղաքական գործիչ Լորիս Մելիքովի անունով, որը Ռուսաստանի Դաշնությունում բացառիկ իրողություն է: Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևմտյան շրջաների բոլոր մարզկենտրոններում կանգնեցվեցին հայկական խաչքարեր և հուշարձաններ, և այդ շրջանների մեծ մասն այսօր փոխհամագործակցության պայմանագրեր են կնքել և սերտ կապի մեջ են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզերի ու քաղաքների հետ»,-նշել  է Հրայր Կարապետյանը:

Նրա խոսքով, իհարկե, ընթացքի մեջ են կիսատ մնացած բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր, սակայն վստահ է, որ հայրենանվեր աշխատանքով դրանք ևս մոտ ապագայում կիրականացվեն:

«Օգտվելով առիթից իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ համայնքի ղեկավարին, մեր հայ եկեղեցու սպասավորներին, քաղաքապետարանի ներկայացուցչին, տարբեր բարեգործներին, երիտասարդական կազմակերպություններին, ամբողջ հայ համայնքին, որոնք իրենց հայրենանվեր գործունեությամբ միշտ էլ գործուն օժանդակություն են ցուցաբերել մեր ծրագրերին ու նախաձեռնություններին․ Նրանց շնորհիվ է նաև, որ Սանկտ Պետերբուրգում հայությունը գնալով ավելի խորը հարգանք ու պատիվ է վայելում ռուս հասարակության մոտ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում տարածաշրջանի տարբեր ռազմական բուհերում ուսանող մեր սպաներին ու կուրսանտներին, որոնց օրինակելի վարքագծով մենք միշտ հպարտացել ենք և միշտ բարձր են պահել հայոց բանակի պատիվը»,-հավելել է Հրայր Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am