Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը նախագծանախահաշվային փաստաթղթեր կկազմի 3 ԲԿ-ի կառուցման համար

Կառավարությունը նախագծանախահաշվային փաստաթղթեր կկազմի 3 ԲԿ-ի 
կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հանրապետությունում բժշկական 3 կենտրոնների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր կկազմի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ծրագրով որոշ ԲԿ-ներ նաև կվերակառուցվեն ու մասնակի կվերանորոգվեն:

«Նախատեսվում է իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում թվով 11 ԲԿ-ների վերակառուցման, 1 ԲԿ-ի մասնակի վերանորոգման, և 3 ԲԿ-ի կառուցման համար, որի համար կծախսվի շուրջ 450 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:

Այս և մի շարք այլ փոփոխությունների արդյունքում մինչև տարեվերջ նախատեսվում է ծախսել շուրջ 12 մլրդ դրամ: Նախարարի տեղակալի խոսքով՝ փոփոխությունները հնարավոր են դարձել պետական բյուջեի 62 մլրդ դրամ հավելյալ մուտքերի շնորհիվ, որոնց զգալի մասը փաստացի ուղղվելու է առողջապահությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am