Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Փաշինյանն արտահանման ուղիների աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ՌԴ և Վրաստանի գործընկերներին

Փաշինյանն արտահանման ուղիների աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց 
ՌԴ և Վրաստանի գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահանման ուղիների բնականոն գործունեության հարցում պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության իր գործընկերներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հունիսի 27-ի նիստում, անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիսի տնտեսական ցուցանիշներին:

«Մեր առևտրատնտեսական հիմնական գործընկերը շարունակում է մնալ, ինչպես և պետք էր կռահել, Եվրասիական տնտեսական միությունը, Ռուսաստանի Դաշնությունը, հաջորդ տեղում արդեն Եվրոպական Միության երկրներն են: Ես այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի ու Վրաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում: Ես այս հարցը քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ վերջին այցի ընթացքում մենք այս առումով կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, և նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի մեր գործընկերներին՝ այս հարցում մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս հանգամանքը շատ կարևոր է, և նշանակում է, որ ՀՀ-ի արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են և պետք է շարունակեն աշխատել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am