Պոլսի Հայոց պատրիարքությունում տեղապահի ընտրությունների հետաձգման պատճառները դեռ հայտնի չեն
12:42, 27 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի՝ հունիսի 27-ին կայանալիք ընտրությունների հետաձգման պատճառները դեռ հայտնի չեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հետաձգման մասին հայտել էր հայկական «Agos»-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով: Հայտարարության մեջ նշված է, որ Ստամբուլի նահանգապետարանից ստացված հաղորդագրության համաձայն՝ տեղապահի ընտրությունները հետաձգվել են և տեղի կունենան 2019թ. հուլիսի 4-ին:
2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հունիսի 18-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի որոշմամբ պատրիարքի տեղապահի ընտրությունների օր էր նշանակվել հունիսի 27-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում