Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն». Հրազդան գետն աղտոտող ռեստորանները կպատժվեն օրենքով

«Հայաստանի Հանրապետություն». Հրազդան գետն աղտոտող ռեստորանները 
կպատժվեն օրենքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը Հրազդան գետի աղտոտման պատճառների ու հետեւանքների մասին խոսելիս ասել է, որ Հրազդանը Երեւան է հասնում արդեն իսկ որոշակիորեն աղտոտված: Ի հավելումն դրա՝ Հրազդանի կիրճում տեղակայված գործող ռեստորանային եւ ժամանցի այլ վայրերը նպաստում են գետի ավելի աղտոտմանը: Ռեստորանային համալիրների մեծ մասը չունի կեղտաջրերի հեռացման համակարգ: Հակոբյանն ասել է, որ մինչեւ 2025թ. բոլոր մասնավոր ընկերությունները պարտադիր պետք է ունենան միացումներ մաքրման կայաններին: Համայնքներն էլ պարտավոր են կանոնակարգել դա մինչեւ 2030թ.`  կա՛մ ունենալ սեփական կայաններ, կա՛մ միացում այլ կետում գործող մաքրման կայանի: «Օրենքով սահմանված պարտավորություն է, չկատարելու դեպքում կլինեն օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, մասնավորների դեպքում նաեւ գործունեության դադարեցում»,-ընդգծել է Հակոբյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն վերհանել են նախկինում արված բոլոր նախագծերը եւ աշխատում են գտնել իրավիճակի ամենառացիոնալ լուծումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am