Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Եվրոպայի չեմպիոն Բաչկովը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է

Եվրոպայի չեմպիոն Բաչկովը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթել Եվրոպական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 64 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովը մրցեց և 5:0 հաշվով հաղթեց Հունաստանից Ալեքսանդրոս Ցանիկիդիսին: Գյումրեցի մարզիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով ամենաքիչը Եվրոպական խաղերի բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am