Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՖՄԿ կենտրոնակայանում ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՖՄԿ կենտրոնակայանում ընդունել է 
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամները, խմբի նախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ, հունիսի 25-ին հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանդիպումը կազմակերպելու համար և նշել, որ հաճույքով է ընդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին։ Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ խումբը կշարունակի առավել նպաստել ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ՖՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի սերտացմանը։

Հանդիպման ժամանակ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ներկայացնելով խմբի գործունեությունը, նշել  է, որ վերջինիս նպատակն է առավել ճանաչելի դարձնել ֆրանկոֆոնիան ՅՈՒՆԵՍԿՕ-ում, արժևորել ՖՄԿ-ի գործունեությունը կրթության, թվային տեխնոլոգիաների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության և երիտասարդությանը վերաբերող ոլորտներում։

Նա նաև ներկայացրել է Ֆրանկոֆոն խմբի կողմից նախատեսվող միջոցառումները՝ անդրադառնալով, մասնավորապես, հոկտեմբերի 9-ին կայանալիք Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երեկոյին, ինչպես նաև «Ապրել միասին»-ի արժեքները խթանելու վերաբերյալ ՖՄԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության կողմից 2020թ․ մարտին կազմակերպվելիք համատեղ միջոցառմանը, որին իր մասնակցությունը կունենա նաև Ֆրանկոֆոն խումբը։

ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ողջունելով Ֆրանկոֆոն խմբի նախաձեռնությունները, ընդգծել է աշխարհահռչակ շանսոնյե, ֆրանսիական երգի դեսպան Շառլ Ազնավուրի մեծ նպաստը՝ ամբողջ աշխարհում ֆրանսերենի տարածման գործում և սիրով ընդունել նշյալ միջոցառմանը մասնակցելու հրավերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am