Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը բացառել Է Իրանի դեմ ԱՄՆ-ի ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը

Թրամփը բացառել Է Իրանի դեմ ԱՄՆ-ի ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի դիտարկում Իրանի դեմ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը, սակայն վստահ Է, որ Վաշինգտոնը գերազանցող ուժեր ունի նրա նկատմամբ: Այդ մասին Թրամփը հունիսի 26-ին հայտարարել Է «Ֆոքս բիզնես» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն հարցին, թե պատերազմ կլինի արդյոք ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, Թրամփը պատասխանել Է. «Հուսով եմ, որ՝ ոչ»: Բայց եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք շատ շահեկան վիճակում ենք»: «Ես չեմ խոսում ցամաքային գործողության մասին, ես չեմ ասում, որ մենք միլիոն զինվոր կուղարկենք,-հավելել Է նա:-Ես պարզապես ասում եմ, որ եթե ինչ-որ բան տեղի ունենա, դա երկար չի տեւի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am