Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏՄՊՊՀ անդամների թեկնածուները հանդիպել են պատգամավորների հետ

ՏՄՊՊՀ անդամների թեկնածուները հանդիպել են պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների թեկնածուներ Կարեն Սեդրակյանի եւ Էդգար Ճաղարյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածուներն օրենսդիրներին են ներկայացրել իրենց կենսագրություններն ու աշխատանքային ուղիները, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին:

Նրանք մանրամասնել են, թե ինչպես են աշխատելու այդ ինքնավար մարմնում, եթե արժանանան պատգամավորների հավանությանը:

Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանը պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրվելու համար Կարեն Սեդրակյանի եւ Էդգար Ճաղարյանի թեկնածություններն առաջարկել է ՀՀ վարչապետը:

Նրանց ընտրության հարցը նախատեսվում է քննարկել հունիսի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am