Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարարը կայցելի Հայաստան
15:36, 26 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով հունիսի 27-ին Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի շրջանակներում նախատեսվում է Մալթայի արտգործնախարարի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո՝ ժ․ 13։30-ին կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում