Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեզվի կոմիտեն 22 տնտեսավարողների կողմից «Լեզվի մասին» օրենքի խախտումներ է վերհանել. կառույցը գործերն ուղարկել է դատարան

 Լեզվի կոմիտեն 22 տնտեսավարողների կողմից «Լեզվի մասին» օրենքի խախտումներ է 
վերհանել. կառույցը գործերն ուղարկել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար 22 տնտեսավարողների նկատմամբ վարույթ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Ասում էինք, որ կոմիտեն դատարաններին չի դիմելու, հորդորելու ենք, կոչ ենք անելու, որ տնտեսավարողները շտկեն լեզվի հետ կապված խախտումները, սակայն տեսանք, որ հորդորները ոչ բոլոր դեպքերում են աշխատում: Եվ մենք դիմեցինք վարույթ հարուցելու տարբերակին: Առիթից օգտվելով՝ մենք հորդորում ենք տնտեսավարողներին ուղղել, շտկել ցուցանակները, գովազդը, որ հետո դժգոհություն չլինի»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Չնայած կոմիտեի՝ գովազդները, ցուցանակները շտկելու հորդորներին, դեռ քաղաքների արտաքին հարդարանքն այդ իմաստով չի փոխվում: Դավիթ Գյուրջինյանը տեղեկացրեց, որ նշված 22 գործերը վարչական դատարանում են: Նրանք, ովքեր հայերենի շահը ոտնահարել են, կենթարկվեն պատասխանատվության:

«Տնտեսավորողների մոտ մեզ հանդիպած խնդիրներից առաջինն այն է, որ հայերեն գրառումն ընդհանրապես բացակայում է: Հիմնականում օտարալեզու գրառումներ են: Մենք կոչ ենք անում տնտեսավարողներին վերանայել մոտեցումնը հայերենի նկատմամբ, այլապես ստիպված կլինեն 250 հազար դրամն «աչքի առաջ ունենալ»: Վարչական իրավախախտումների մասին օրենքն է այդքան սահմանում»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am