Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դանիայի նոր կառավարությունը կգլխավորի երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ կին վարչապետը

Դանիայի նոր կառավարությունը կգլխավորի երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ կին վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդերիկսենը համաձայնության Է եկել կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deutsche Welle-ն:

«Մեծ գոհունակությամբ ես կարող եմ հայտնել, որ երեք շաբաթ տեւած բանակցություններից հետո մենք խորհրդարանում մեծամասնություն ունենք նոր կառավարություն կազմելու համար»,-ասել Է նա հունիսի 26-ին: Ֆրեդերիկսենը հայտարարել Է, որ իր կառավարությունը բաղկացած կլինի ձախ կենտրոնամետ չորս կուսակցությունից, ներառյալ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Արմատական Վենստրեն, Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը, Միասնական ցուցակը: «Այս չորս կուսակցությունները շատ տարբեր պատմություններ ու մոտեցումներ ունեն: Մենք չգիտեինք, թե արդյոք ամեն ինչ կստացվի, երբ սկսում Էինք բանակցությունները: Բայց այժմ մենք հասանք նպատակին»,-հավելել Է նա: Մետե Ֆրեդերիկսենը 41 տարեկան Է: Ինչպես նշում Է Deutsche Welle-ն, նա կդառնա ամենաերիտասարդ վարչապետը Դանիայի պատմության մեջ: Դանիայի միապալատ խորհրդարանը՝ Ֆոլկետինգը, ունի 179 տեղ, որից չորսն զբաղեցնում են Ֆարերյան կղզիների եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները: Այն ընտրվում Է չորս տարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am