Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կոնգրեսականներն առաջարկել են արգելել Թրամփին` ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ

Կոնգրեսականներն առաջարկել են արգելել Թրամփին` ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը եւ Էնթոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա ֆինանսական միջոցներն օգտագործել առանց Կոնգրեսի հավանության Իրանին հարված հասցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախագահ Թրամփը միտումնավոր ու հապճեպորեն մեզ տանում Է Իրանի հետ հակամարտության, ինչը հղի Է Մերձավոր Արեւելքում նոր պատերազմի սանձազերծմամբ»,- ասված Է Բրաունի հայտարարության մեջ: Նա հիշեցրել Է, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը հանգում Է այն բանին, որ Իրանը բերվի բանակցությունների սեղանի շուրջ եւ նրան հնարավորություն չտրվի միջուկային զենք ստանալ: Բրաունի կարծիքով, Թրամփի կողմից ստեղծված մթնոլորտում այդ մասին մոռացել են ինչպես կոնգրեսականները, այնպես Էլ սովորական ամերիկացիները: Հաննան նշել Է, որ անցած շաբաթ Թրամփը Իրանին հարվածը կանգնեցրեց դրանից մի քանի րոպե առաջ: Այդ հարվածը ԱՄՆ-ին կներքաշեր «տրիլիոն դոլար արժողությամբ եւս մեկ պատերազմի մեջ Մերձավոր Արեւելքում»՝ հակառակ նախագահի նախընտրական խոստումների, հավելել Է նա: Հեթցի հայտարարության մեջ ասված Է, որ «ոչ սահմանադրական, անվերջ պատերազմները Մերձավոր Արեւելքում ոչ թե ուժեղացնում, այլ ավելի են թուլացնում Ամերիկան»: Նա ընդունել Է, որ Միացյալ Նահանգները պետք Է ուժ դրսեւորի Իրանի նկատմամբ, բայց ռազմական ցանկացած գործողության վերաբերյալ որոշումը պետք Է ընդունի Կոնգրեսը սահմանադրական հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am