Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Սփյուռքն ուզում է մասնակցել Հայաստանի կյանքին, պիտի գտնենք ճիշտ, արդյունավետ ճանապարհները

«Հայաստանի Հանրապետություն». Սփյուռքն ուզում է մասնակցել Հայաստանի կյանքին, 
պիտի գտնենք ճիշտ, արդյունավետ ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով, արդար դատական համակարգի կայացումը, տնտեսության բարելավումը, մոնոպոլիաների վերացումը գործնական քայլեր են, որոնք կարող են խթանել հայրենադարձությունը: «Այսինքն՝ պետությունը, հասարակությունը պետք է պատրաստ լինեն հայրենադարձությանը: Բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակների, եթե Հայաստանը կարողանա ապահովել լուրջ թվերով հայրենադարձություն, դա ինքնին կխոսի պետականության կայացման, ուժեղացման, նաեւ կառավարման հաջողության մասին: Իսկ այս ամենի համար նախեւառաջ մենք պետք է դյուրինացնենք հարենադարձվելու գործընթացը, վերացնենք արհեստական խոչընդոտները, բարելավենք օրենսդրական դաշտը: Ինչ խոսք, հայրենադարձություն արդեն գոյություն ունի, սկսվել է, այն հսկայական մասշտաբների չի հասնում, բայց մարդիկ գալիս են, եւ իմ օրինակը կարող է ոգեշնչել: Հայրենադարձությանը պատրաստվելիս պետք է հիմնավորապես ուսումնասիրենք միջազգային փորձը: Սփյուռքը ուզում է մասնակցել Հայաստանի կյանքին, մենք պիտի գտնենք ճիշտ, արդյունավետ ճանապարհները, եւ, բնականաբար, այս ընթացքի մեջ Հայաստանում արդար, մարդակենտրոն, Հայաստանակենտրոն, քաղաքացիակենտրոն հասարակարգի ստեղծումը կարեւորագույն նախապայման է»,- ասել է նա թերթին տված հարցազրույցում»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am