Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բրիտանացի պահպանողականների նոր առաջնորդի անունը կհայտարարեն հուլիսի 23-ին

Բրիտանացի պահպանողականների նոր առաջնորդի անունը կհայտարարեն հուլիսի 23-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հուլիսի 23-ին կհայտարարի, թե ով Է հաղթել կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի եւ, համապատասխանաբար, երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայում պայքարում են Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Ջերեմի Հանթը եւ ԱԳ նախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը, որոնք առաջ են անցել ութ այլ հավակնորնդերից:

Ջոնսոնը մեծ առավելությամբ շահել Է այս պաշտոնի համար պայքարի շրջանակում խորհրդարանում անցկացված քվեարկության բոլոր փուլերը: Ընտրությունների վերջին փուլը պետք Է դառնա փոստով քվեարկությունը, որին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության 160 հազար անդամներ: Մնացած թեկնածուների եզրափակիչ նախընտրական արշավը կավարտվի հուլիսի 17-ին Լոնդոնում: Հուլիսի 6-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակաշրջանում Պահպանողական կուսակցության անդամները քվեաթերթիկները կստանան փոստով եւ դրանք պետք Է հանձնեն մինչեւ հուլիսի 21-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am