Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերին Լարսում առանց փոխադրամիջոցի մնացած ՀՀ քաղաքացիներին նոր ավտոբուսն արդեն տեղափոխել է Հայաստան

Վերին Լարսում առանց փոխադրամիջոցի մնացած ՀՀ քաղաքացիներին նոր ավտոբուսն 
արդեն տեղափոխել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 25-ի առավոտյան՝ ժամը 07:00-ին, Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է իր ընթացքը դեպի Հայաստան։

Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում վարորդի մոտ հայտնաբերված՝ արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Հունիսի 24-ի երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am