Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել Է մասնակցելու հունիսի նստաշրջանին

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել Է մասնակցելու հունիսի նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել Է մասնակցելու հունիսի նստաշրջանին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Վեհաժողովը համապատասխան բանաձեւն ընդունել Է հունիսի լույս 25-ի գիշերը: Փաստաթղթի օգտին քվեարկել Է 118 խորհրդարանական, 62-ը դեմ Է հանդես եկել, եւս 10-ը ձեռնապահ Է մնացել: Ռուս խորհրդարանականների խումբը՝ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի գլխավորությամբ արդեն մեկնել Է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ-ի նստշրջանին:

Հունիսի 24-ին Գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն պատմել Է, որ ԵԽԽՎ-ն մերժել Է Ուկրաինայի կողմից արված ավելի քան 200 ուղղումները Ռուսաստանի պատվիրակության վերականգնման վերաբերյալ բանաձեւում: Ռուսաստանը ԵԽԽՎ-ում հիմնական լիազորություններից, մասնավորապես, ձայնի իրավունքից, զրկվել Էր 2014 թվականի ապրիլին Ղրիմի վերամիավորման եւ Ուկրաինայի հարավ - արեւելքում ռազմական գործողությունների պատճառով:

2017 թվականին Ռուսաստանը, որը ԵԽԽՎ-ի խոշորագույն ավանդատուն Է, սառեցրել Է անդամավճարի մուծումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am