Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց Կանաչների կուսակցության արտաքին 
քաղաքական հարցերով խոսնակի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Բրամ վան Օյիկին (Bram van Ojik)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպանը Կանաչների կուսակցության խոսնակին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, բնապահապանության բնագավառում կառավարության քաղաքականությունը։


Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական համագործակցությանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, մշակութային փոխանակումների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ խորհրդարանական հարթակներում փոխգործակցության շուրջ։
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am