Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 21-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զորակոչի և զինծառայության հետ կապված մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադարձ է կատարվել հանձնաժողովի` 2018թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման աշխատանքի արդյունքներին, հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների կապակցությամբ պաշտպանության նախարարի տված հանձնարարականների կատարման ընթացքին, օրենսդրական-իրավական կարգավորումների ենթակա, ինչպես նաև ընթացիկ զորակոչի հետ կապված խնդիրների:

Հասարակական խորհուրդը կշարունակի անմիջական մասնակցություն ունենալ զորակոչի գործընթացում` իր ջանքերը կենտրոնացնելով քաղաքացիների դիմումների և բողոքների լուծման ուղղությամբ: Կնախաձեռնվեն նաև հանդիպումներ պաշտպանական գերատեսչության պատասխանատուների հետ` հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների քննարկման նպատակով:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ