Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Ուրուգվայը չհաղթեց Ճապոնիային. Copa America


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Copa America-ի գավաթի խաղարկության C խմբում կայացավ մեկ հանդիպում` Ուրուգվայ-Ճապոնիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուրուգվայի ընտրանու կազմից Սուարեսի և Խիմենեսի երկու գոլերին ճապոնացիներից պատասխանեց միայն Միյոծին` դառնալով դուբլի հեղինակ: Այս տուրից հետո C խմբում Ուրուգվայը 4 միավորով առաջատարն է: 3 միավոր ունի Չիլին, 1 միավոր Ճապոնիան: Ոչ մի միավոր չի վաստակել Էկվադորը:

Copa America-ն առաջին անգամ անցկացվել է 1910 թվականին: Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է: Առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր: 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ