Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը նախկինում չի ունեցել իմիգրացիոն քաղաքականություն. Արմեն Ղազարյան

Հայաստանը նախկինում չի ունեցել իմիգրացիոն քաղաքականություն. Արմեն 
Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում բավականին դրական միտումներ են արձանագրվել միգրացիոն հոսքերի առումով. 2017–ին սահմանահատումների սալդոն (ելք ու մուտքերի տարբերությունը) եղել է -26 897, իսկ 2018–ին՝ +15 313։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փախստականների միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Ընդ որում, պաշտոնյայի խոսքով, 2018–ին արձանագրված ելք ու մուտքերի տարբերության տվյալները ռեկորդային են վերջին 12 տարվա համար։

«ՀՀ քաղաքացու անձնագրով ելք ու մուտքերի սալդոն կազմել է – 36 000 մարդ, իսկ 2018–ին` -4500։ Այսինքն` չնկատել դրական դինամիկան, նշանակում է` առնվազն լավ չտեսնել այն, ինչ տեղի է ունենում։ Սակայն այս դինամիկան կարճաժամկետ է, քանի որ, եթե մենք բարեփոխումներ չիրականացնենք, հատկապես` տնտեսական ու արդարադատության համակարգում, դինամիկան կարող է կրկին բացասական դառնալ»,–ասաց նա։

Ղազարյանը ափսոսանքով նշեց, որ  Հայաստանը երբեք չի ունեցել իմիգրացիոն քաղաքականություն, քանի որ միշտ սովոր ենք եղել, որ ՀՀ–ից բոլորը մեկնել են։ Իսկ հիմա արդեն մշակվում է միգրացիոն քաղաքականություն եւ այդ բացը կլրացվի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am