Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զելենսկին պետք Է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ Է. Պուտին

Զելենսկին պետք Է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ Է. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ընթացքում հայտարարել Է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք Է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զելենսկին տաղանդավոր մարդ Է,-նշել Է Պուտինը:-Հիշում եմ նրա ելույթները Մոսկվայում ՈւՀՄ-ի ժամանակ: Այդ ամենը տաղանդավոր Էր ու ծիծաղելի, բայց այժմ ծիծաղելի չԷ: Սա կատակերգություն չԷ, սա ողբերգություն Է: Եթե նա հայտնվել Է նախագահի պաշտոնում, ապա այդ խնդիրը պետք Է լուծի»: Պուտինը հիշեցրել Է, որ Զելենսկին Դոնբասի հակամարտության կարգավորման թեման դարձրել Էր «իր ամբողջ ընտրարշավի առանցքը»: «Իսկ այժմ Փարիզում նա հայտարարեց, որ չի պատրաստվում խոսել Դոնբասի հանրապետությունների ներկայացուցիչների հետ,-շարունակել Է ՌԴ նախագահը:-Այդ դեպքում՝ ինչպես Է լուծվելու այդ խնդիրը:

Արդի պատմության մեջ չկա մի օրինակ, երբ այդօրինակ հակամարտությունները լուծվեին առանց հակամարտող կողմերի ուղղակի երկխոսության: Դա պարզապես անհնարին Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am