Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Օսակայում G20-ի գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն գրեթե 32 հազար ոստիկաններ

Օսակայում G20-ի գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն գրեթե 32 հազար ոստիկաններ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանի խմբի՝ հունիսի 28-29-ը Օսակայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում գրեթե 32 հազար ոստիկաններ կապահովեն անվտանգությունը եւ կհետեւեն կարգուկանոնին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Kyodo լրատվական գործակալությունը, հունիսի 20-ին Օսակայում անցկացված մամուլի ասուլիսում հայտնել Է տեղի ոստիկանության ղեկավար Տակահիսա Իսադան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ի լրումն Օսակայի պրեֆեկտուրայի ուժերի, արդեն այնտեղ համալրումներ են ժամանել Ճապոնիայի բոլոր ծայրերից՝ թվով գրեթե 18 հազար մարդ: Բացի գագաթնաժողովի օբյեկտների եւ ղեկավարների նստավայրերի հսկումից, կարգի պահապանները հսկողություն են իրականացնելու փակ գոտիների նկատմամբ եւ կարգավորելու են երթեւեկությունը: Սպասվում Է, որ G20-ի հանդիպման ժամանակ Օսակայում կմտցվեն տրանսպորտի աշխատանքի լուրջ սահմանափակումներ: «Մենք կոչ ենք անում տեղի բնակիչներին՝ գագաթնաժողովի օրերին հրաժարվել անձնական ավտոմեքենաներից»,-ասել Է Իսիդան:

Կազմակերպիչների հաշվարկներով՝ «քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում քաղաք կժամանի շուրջ 30 հազար մարդ, այդ թվում՝ պատվիրակությունների անդամներ ու լրագրողներ:

Գրեթ 2,7 մլն բնակչությամբ Օսական բնակչության թվաքանակով Ճապոնիայի երրորդ քաղաքն Է՝ Տոկիոյից եւ Յոկոհամայից հետո: Այն երկրի գործարար եւ մշակութային կարեւորագույն կենտրոններից մեկն Է՝ Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավարեւմտյան մասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am