Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքը մնացել Է առանց ջրի

Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքը մնացել Է առանց ջրի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքը՝ Թամիլնադի նահանգի Չեննայը, մնացել Է առանց ջրամատակարարման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

India Today-ը նշում Է, որ բոլոր երեք լճերը՝ Պունդին, Կարմիր բլուրները եւ Չոլավարամը, որոնք գտնվում են քաղաքի մերձակայքում, ցամաքել են սաստիկ տապի հետեւանքով: Նշվում Է, որ միլիոնավոր բնակիչներ ջրի պակասի հետ կապված խնդիրներ ունեն: Խմելու ջրի մատակարարումները մարդկանց համար իրականացվում են բեռնատարներով, նրանք դրա համար ստիպված են հսկայական հերթ կանգնել:

Հաղորդվում Է, որ քաղաքում արդեն ավելի քան 50 տարի ապրող բնակիչները, ավելի վաղ երբեք չեն բախվել նման ճգնաժամի: Անցած շաբաթ Հնդկաստանի առանձին շրջաններում ջերմաստիճանը գերազանցել Է 50 աստիճանը: Չեննայը Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքն Է՝ աշխարհում մեծությամբ 41-րդ քաղաքային ագլոմերացիան: Քաղաքի բնակչությունը, 2011 թվականի մարդահամարի համաձայն, կազմել Է 4,6 մլն մարդ, սակայն արվաձանների հետ միասին այն կազմում Է մոտավորապես 9 միլիոն մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am