Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հունիսի 20-ին սպասվող իրադարձությունները

Հունիսի 20-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 20-ին, Ազգային ժողովը կշարունակի աշխատանքները: Օրակարգում մի շարք հարցեր են, այդ թվում` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն է:

Ազգային ժողովում կանցկացվի Հայաստան-Մոնղոլիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսը: Կներկայացվեն Ուլան-Բատոր այցի արդյունքները:

Արարատի մարզի Արտաշատի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունը կանցկացվի սեպտեմբերի 29-ին: Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում: Հիշեցնենք, որ Արտաշատ համայնքի ավագանու որոշ անդամներ հրաժարականների դիմումներ են ներկայացրել:

Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է: Օրվա առթիվ լրագրողներ հետ կհանդիպի ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նա կներկայացնի մեկ տարվա գործունեության ամփոփ հաշվետվություն:

Տուրիզմի հայկական ինստիտուտում կնշվի Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի գործունեության 50-ամյակը: Ներկա կլինեն գերատեսչությունների, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ:

ՀՀ-ում մեծացել է անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման վտանգը: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը հրավիրված ասուլիսում կխոսի հրդեհավտանգ իրավիճակներից, կանխարգելիչ միջոցառումներից:

Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի շրջանակում Հայաստանում և Լեհաստանում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ արվեստի փառատոն, գրքի շնորհանդես, «Հայաստան իմ սեր» ցուցահանդես և այլն: Լրագրողների հետ հանդիպմանը Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի քաղաքային խորհրդի անդամ, հայ համայնքի նախագահ, նկարիչ Գագիկ Պարսամյանը կներկայացնի մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am