Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Եվրախորհրդարանում սոցիալիստների խումբը գլխավորել Է իսպանացի եվրապատգամավոր Իրաչե Գարսիան

Եվրախորհրդարանում սոցիալիստների խումբը գլխավորել Է իսպանացի եվրապատգամավոր Իրաչե Գարսիան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր գումարման Եվրախորհրդարանում (ԵԽ), որն ընտրվել Է մայիսի 23 – 26-ը, «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք» (ՍԴԱԴ) խմբի առաջնորդ Է դարձել եվրապատգամավոր Իրաչե Գարսիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշված Է խորհրդարանական խմբակցության՝ հունիսի 19-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Իրաչե Գարսիան գլխավորեց սոցիալիստների եւ դեմոկրատների խումբը»,- ասված Է ՍԴԱԴ-ի հայտարարության մեջ: Դա անակնկալ չի դարձել, քանի որ Գարսիան մնացել Էր այդ պաշտոնի միակ թեկնածուն այն բանից հետո, երբ հունիսի 17-ին գերմանացի եվրապատգամավոր Ուդո Բուլմանը հանեց իր թեկնածությունը:

Ընտրվելուց հետո ունեցած իր ելույթում Գարսիան կոչ Է արել փրկելու ԵՄ-ն եւ կառուցելու նոր «ժողովրդավարական Եվրոպա»՝ ֆեմինիստական, բազմամշակութային ու բազմակրոն: Սոցիալիստների խմբակցությունը Եվրախորհրդարանում ավանդաբար զբաղեցնում Է երկրորդ տեղը Եվրոպայի քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունից հետո:

ԵԽ-ի վերջին ընտրություններում դրանք երկուսն Էլ պահպանել են իրենց դիրքերը, բայց ըստ որում յուրաքանչյուրը կորցրել Է տեղերի ավելի քան 20 տոկոսը: Այսպես, Եվրախորհրդարանի նոր կազմում սոցիալիստներն ստացել են 153 տեղ 751-ից, մինչդեռ անցյալ գումարման ԵԽ-ում նրանք ունեին 190 մանդատ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am