Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին անգամ Հայաստանում բացառիկ համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Առաջին անգամ Հայաստանում բացառիկ համերգով հանդես կգա օպերային դիվա 
Վերոնիկա Ջիոևան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 24-ին բացառիկ համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան: Նա ելույթ կունենա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաև երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից, ծրագրում կհնչեն Մոցարտի, Վերդիի Պուչինիի հայտնի օպերաներից արիաներ:

Վերոնիկա Ջիոևան հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում ու համերգասրահներում: Համագործակցում է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիսը, Ինգո Մետցմախերը, Մարկո Կարմինատին և այլոք:

Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am