Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի պատվիրակությունները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին. Թրամփ

ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի պատվիրակությունները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հունիսի 18-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: «Հունիսի 19-ից մեր թիմերն սկսում են բանակցություններն առեւտրական գործարքի շուրջ: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Չինաստանը ցանկանում Է գործարք կնքել, մենք ցանկանում ենք գործարք կնքել, բայց գործարքը պետք Է լավը լինի բոլոր կողմերի համար»,- նշել Է պետության ղեկավարը:

Նա նաեւ հայտնել Է, որ երեքշաբթի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցը տեւական Էր: «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ: Կարծում եմ՝ մենք առեւտրական գործարք կնքելու շանս ունենք»,- նշել Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:

Խոսելով G20-ի գագաթնաժողովի հարթակներում Չինաստանի նախագահի հետ պլանավորված հանդիպման մասին, որը կկայանա Օսակայում հունիսի վերջին, նա ասել Է, թե բանակցությունները «կարող են շատ լավ ընթանալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am