Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Ներկայումս պոեզիան երկու տեսակի է՝ երկարաբանված ու մինիմալիստական

«Հայաստանի Հանրապետություն». Ներկայումս պոեզիան երկու տեսակի է՝ 
երկարաբանված ու մինիմալիստական

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Գրականագետ Արմեն Ավանեսյանը, խոսելով երիտասարդ բանաստեղծների մասին, ասել է, որ մեր օրերում երկու տեսակի պոեզիա է նկատում` երկարաբանված ու շատախոսություններով լի, երբ թվում է, թե երիտասարդ ստեղծագործողն ամեն ինչ ուզում է միանգամից ասել ու ավարտել: Երկրորդի դեպքում հակառակն է` հեղինակը գնում է մինիմալիզմի, երկու-երեք տողերի ձգտող ստեղծագործություններ են, որոնք հիմնականում  կարելի է տեսնել սոցիալական ցանցերում` «ստատուսների»  տեսքով:

Նա դրական է համարում այն, որ երիտասարդ ստեղծագործողները վերջին շրջանում բավականին ակտիվացել են` հատկապես գրքերի հրատարակության առումով: Օրինակ՝ եթե նախորդ տարիներին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին ներկայացված էր լինում ամենաշատը երկու կամ երեք գիրք, այս տարի ներկայացվել է վեց գիրք: «Բավականին հետաքրքիր գործեր կային դրանցում: Նախկինում գրքերն այնքան քիչ էին, որ անգամ մրցանակ չէր շնորհվում: Մշակույթի նախարարության «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրի առանցքում այն երիտասարդ գրողներն էին, որոնք ցանկանում էին հրատարակել իրենց առաջին գրքերը: Այս տարի նախարարության կողմից աջակցություն չեղավ: Պիտի նշեմ, որ հետաքրքիր գործեր լույս տեսան մի քանի հրատարակչությունների ջանքերով»,-նշել է գրականագետը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am