Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քանի դեռ չկա իրական ներդրումային առաջարկ, անընդունելի է շահարկել «Նաիրիտի գործարանի» պարտքի զիջման մեխանիզմների հարցը. Սերժ Վարագ Սիսեռյան

Քանի դեռ չկա իրական ներդրումային առաջարկ, անընդունելի է շահարկել «Նաիրիտի 
գործարանի» պարտքի զիջման մեխանիզմների հարցը. Սերժ Վարագ Սիսեռյան
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հայտարարություն է տարածել  «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը «Փաստ» թերթում տպագրված «Նաիրիտն աճուրդով կվաճառվի. գործարանի համակարգող խմբին քննարկմանը չեն հրավիրել» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հայտնում է գործընթացի շուրջ առկա իրավիճակի մանրամասները. 

«Հունիսի վերջին կայանալիք աճուրդը օրենքի պահանջ է, սակայն կառավարության ջանքերով հաջողվել է աճուրդի իրականացման նախապայման սահմանել գործարանի արտադրական մասի, շեշտում եմ, ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի, ինչպես հոդվածագիրն է նշում, «մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը»: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում՝ կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է նախորդ հանդիպմանը, ապա դա եղել է պարտատերերի խորհրդի անդամների խորհրդակցություն, որին համակարգման խումբը չի անդամակցում: Ավելին, համաձայն 15.05.2019թ. Համակարգման խորհրդի՝ Կառավարությունում կայացած խորհրդակցության արձանագրության՝ որոշվել է, որ համակարգման խմբի անդամները պետք է ներկայացնեն իրական ներդրող՝ իր բիզնես ծրագրով, որից հետո միայն քննարկումները կշարունակվեն: Կարծում եմ՝ բանական մտածողությունը այսքանից հետո չի կարող որևէ հարցադրում ներկայացնել հանդիպմանը այս կամ այն անձանց մասնակցելու վերաբերյալ:

Քանի դեռ չկա իրական ներդրումային առաջարկ, անընդունելի է շահարկել «Նաիրիտի գործարանի» պարտքի զիջման մեխանիզմների հարցը»,- ասված է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարի հայտարարության մեջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am