Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր

Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ 
կապված տեսնում է օրենսդրական խնդիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածություն առաջադրելը հակաօրինական է, և ինքը չի կարող դրա վրա աչք փակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանը:

«Մենք բազմիցս նշել ենք, որ օրենսդրական խնդիր կա, և օրենքով կա դրված հստակ պահանջ (խմբ. եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու): Սկզբում ձեզնից (Իմ քայլը խմբակցություն) ոմանք ասացին, որ այդ պահանջը չի խախտվում այս առաջադրումով, հետո ձեզնից ոմանք ասացին, որ նման պահանջ կա, բայց դա հակասահմանադրական է: Երկու տեսակետների հետ առնչվելիս կտեսնենք այս խնդրի իրավական լուծման ճանապարհը: Եթե տեսնում էինք, որ խնդիր կա, քաղաքական մեծամասնությունը կարող էր օրենքի դրույթում փոփոխություն կատարել: Բայց այս պահանջն անտեսելն ու առանց դրա քաղաքական որոշման գնալը մեր կարծիքով լավագույն ճանապարհը չէ դեպի իրավական պետություն: Որքան էլ հարգեմ Գրիգորյանի անձն ու անցած ճանապարհը, ես և իմ գործընկերներից շատերը չենք կարող անտեսել օրենքի պահանջը»,-ասաց Սիմոնյանն ու շեշտեց, որ վաղվա իրավական պետության կառուցումը պետք է անցնի բացառապես օրենքով սահմանված կարգով:

Սիմոնյանը նշեց, որ  Գրիգորյանին վաղուց ճանաչում է նրա մասնագիտական գիտելիքները չափազանց բարձր են, նրա անցած ճանապարհը շատ կարևոր և ուսանելի է, նրա համառությունն ընդգծելի և օրինակելի է: Բայց միևնույն ժամանակ Սիմոնյանը շեշտեց, որ այստեղ կարևորագույն խնդիրը միայն անձնական և մասնագիտական հատկանիշները չեն:  

«Իրավական պետություն կառուցելը միայն գաղափար չէ: Իրավական պետությունը ճանապարհ է, և դա պետք է օրենքով սահմանված կարգով անցնենք, այլապես կշեղվենք իրավական պետությունից»,-նշեց նա:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am