Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին հուղարկավորվել Է Կահիրեում

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին հուղարկավորվել Է Կահիրեում


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին հունիսի 18-ին հողին Է հանձնվել Կահիրեի արեւելյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Մուրսիի փաստաբանին:
2013 թվականին զինվորականների կողմից իշխանությունից հեռացված 68-ամյա Մուրսին մահացել Է հունիսի 17-ին լրտեսության գործով դատավարության ժամանակ:
«Նա հողին Է հանձնվել Կահիրեի արեւելյան մասի Մադինաթ Նասրի շրջանում իր ընտանիքի ներկայությամբ»,- գործակալությունը մեջբերել Է Մուրսիի փաստաբան Աբդել Մոնեյմ Աբդել Մաքսուդի խոսքը:
Ավելի վաղ Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով բժշկական շրջանակների աղբյուրներ, հայտնել Է, որ Մուրսին մահացել Է սրտի նոպայի հետեւանքով: Նրանց խոսքով՝ Մուրսին տառապում Էր բարորակ ուռուցքով, նրան կանոնավորապես բժշկական օգնություն Էր ցույց տրվում:
Դեռ 2014 թվականին Մուրսիի փաստաբանները դատարան Էին ներկայացրել բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ իրենց պաշտպանյալը տառապում Է Էպիլեպսիայով: Ժամանակին նա ուղեղի վիրահատություն Է տարել, ինչը հետագայում պարբերաբար կրկնվող սուր նոպաներ Է առաջացրել: Այդ ախտորոշմամբ, նշում Էին իրավաբանները, նախկին նախագահը չԷր կարող մեկուսացման մեջ գտնվել բանտի մենախցում եւ պնդում Էին, որ նա տնային կալանքի փոխադրվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am