Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սի Ցզինպինը պետական այցով կուղեւորվի ԿԺԴՀ. «Սինհուա»

Սի Ցզինպինը պետական այցով կուղեւորվի ԿԺԴՀ. «Սինհուա»

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հունիսի 20-21-ին պետական այցով կգտնվի ԿԺԴՀ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

«Սի Ցզինպինը պետական այցով Փհենյան կայցելի ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով»,-գործակալությունը մեջբերում Է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Հու Չժաոմինի խոսքը: Այդ բաժնի ղեկավար Սուն Տաոյի խոսքով՝ այցը նվիրված Է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակին եւ «հսկայական նշանակություն կունենա փոխադարձ կապերի հետագա զարգացման համար»: Նա նաեւ հիշեցրել Է, որ Պեկինը վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ Է պետության ղեկավարի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկում Փհենյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am