Եվրահանձնաժողովն աշխատում Է նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ. Յունկեր
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն աշխատում Է նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որովհետեւ առանց նրա չկա անվտանգության ճարտարապետություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդն Յունկերը՝ ելույթ ունենալով Թյուրինգիայում:
«Ես դատապարտում եմ Ղրիմի բռնակցումը, բայց չի կարելի թշնամաբար վերաբերվել Ռուսաստանին: Առանց Ռուսաստանի չկա անվտանգության ճարտարապետություն: Ուստի Եվրահանձնաժողովն աշխատում Է ՌԴ-ի հետ նոր հարաբերությունների վրա: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ շփվեն միմյանց հետ, որպեսզի հաշտ ապրեն»,-Յունկերի խոսքը Twitter-ի իր օգտահաշվում մեջբերել Է ԵՀ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նինա Անդրեեւան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում