Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել 
շախմատում» գրքի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջը, միջոցառմանը մասնակում են նաև շախմատի ֆեդերացիայի անդամներ, գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, շախմատի տանն անցկացվող` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային հուշամրցաշարի մասնակիցները:

Գիրքը հրատարակվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի օժանդակությամբ` հայազգի տաղանդավոր զավակի հոբելյանի կապակցությամբ յուրօրինակ նվեր դառնալով բոլոր շախմատասերների և տասնամյակներ շարունակ նրանով հպարտացող հայ հանրության համար: Գրքի հայերեն թարգմանությունը և հրատարակությունն իրականացրել է Newmag ընկերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am