Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդների բանավեճերը կայացել են առանց Բորիս Ջոնսոնի

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդների բանավեճերը կայացել են առանց Բորիս Ջոնսոնի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաջորդ առաջնորդի պաշտոնի թեկնածուների միջեւ հունիսի 16-ի երեկոյան հեռուստատեսային բանավեճերը, որը պետք Է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինի Թերեզա Մեյին, կայացել են առանց վարչապետական արշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնի մասնակցության եւ բացարձակ հաղթողին չեն բացահայտել: Գրեթե երկժամյա բանավեճը, որը վարում Էին Մեյին փոխարինողի հինգ հավակնորդներ, հեռարձակել Է Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության չորրորդ ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության նախկին ղեկավարը եւ Լոնդոնի նախկին քաղաքագլուխը տակավին հունիսի 15-ին հասկանալ Էր տվել, որ բաց կթողնի չորրորդ ալիքում կայանալիք բանավեճերն՝ ըստ որում խոստանալով, որ կուսակից մրցակիցների հետ կբանավիճի հուլիսի 18-ի երեկոյան BBC-ում: Դրանից մի քանի ժամ առաջ պահպանողականները կանցկացնեն վարչապետի պաշտոնի հավակնորդների թեկնածուների՝ ներխմբակցային քվեարկության երկրորդ փուլը՝ պայքարից բացառելով թեկնածուներից նրանց, ովքեր բավականաչափ պաշտպանություն չեն վայելում:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել Է Ջոնսոնը, մաղումից հետո բանավեճերը կանցնեն ավելի կառուցողական: Դրա հետեւանքով Ջոնսոնի համար վերապահված կենտրոնական հարթակը դատարկ Է եղել, իսկ նրա մրցակիցները ֆավորիտին մեղադրել են ապագա վարչապետի համար անհրաժեշտ արիության բացակայության մեջ: Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը վարչապետի թեկնածուներից միակն Էր, որն, ինչպես եւ ֆավորիտն ինքը, պնդել Է, որ երկիրը պետք Է Եվրամիությունից դուրս գա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, նույնիսկ եթե դա նշանակի Brexit առանց գործարքի կամ խորհրդարանի արձակում: Նրա մրցակիցներն, ընդհակառակը, քննադատել են այդ մոտեցումը գերադասելով բռնել ավելի ճկուն դիրք եւ հնարավոր են համարել Brexit-ի նոր հետաձգումը, եթե դա թույլ տա Եվրամիության հետ գործարք կնքել ավելի շահավետ պայմաններով կամ հասնել Համայնքների պալատի հավանությանը դրա ներկայիս տարբերակի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am