Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մայրաքաղաքի փողոցների նորոգման աշխատանքների տնտեսված գումարներով մի քանի փողոց կհիմնանորոգվի

Մայրաքաղաքի փողոցների նորոգման աշխատանքների տնտեսված գումարներով մի 
քանի փողոց կհիմնանորոգվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքների տնտեսված գումարների մի մասն ուղղվել է մի քանի փողոցի հիմնանորոգմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա արվում է Սարալանջի փողոցում (ընդ որում, բավական որակով է ոչ միայն բուն ասֆալտապատումը, այլեւ աշխատանքի կազմակերպումը, Զեյթունում ապրող վարորդները կվկայեն)»,-գրել է նա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am