Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօերն Զավեն Խանջյանին

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության  գործադիր 
տնօերն Զավեն Խանջյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության  գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին: Ինչպես   «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանը: 

Վարչապետը բարձր է գնահատել ընկերակցության գործունեությունն ԱՄՆ հայության շրջանում և Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Հայ Ավետարանչական ընկերակցության ծրագրերը կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ:

Զավեն Խանջյանը նշել է, որ ընկերակցությունը պատրաստվում է նոր թափ հաղորդել հայրենիքում տնտեսական, սոցիալական, կրթական ծրագրերին և հավելել, որ ոգևորված Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով՝ պատրաստ են բազմապատկել ուժերը՝ ի նպաստ հայապահպանության և Հայաստանի զարգացման: Պարոն Խանջյանը ողջունել է Զարեհ Սինանյանին Սփյուռքի գլխավոր հանձնակատար նշանակելու վարչապետի որոշումը և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ էապես կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: 

Հանդիպման ընթացքում Զավեն Խանջյանը վարչապետին է ներկայացրել ընկերակցության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am