Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արյան դոնորի համաշխարհային օրը քաղաքական գործիչներն արյուն են հանձնել

Արյան դոնորի համաշխարհային օրը քաղաքական գործիչներն արյուն են հանձնել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ավանդույթի համաձայն մի խումբ գործիչներ արյուն են հանձնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց թվում էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նախարար Թորոսյանը հրապարակել է արյունատվության ակցիայի տեսանյութը և տեղեկացրել, որ այս տարի Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է. «Անվտանգ արյուն բոլորի համար»։ Նախարարն առաջին անգամ է արյուն հանձնում և կոչ է արել բոլոր ցանկացողներին, եթե ոչ այսօր, քանի որ հերթերը շատ են, ցանկացած այլ օր դոնորագրվել: «Առողջապահության նախարարությունը ներկայումս աշխատում է երկրում արյան հավաքման և բաշխման մեկ միասնական համակարգի ներդրման շուրջ, որպեսզի դոնորական արյունը իրապես լինի անվտանգ և հասանելի»,-նշել է նա:

«Այսօր արյան դոնորության միջազգային օրն է։ Ու եթե մեզանից յուրաքանչյուրն իր ժամանակից մեկ ժամ հատկացնի եւ դառնա արյան դոնոր, ապա հնարավոր է հազարավոր կյանքեր փրկել։ Հայաստանի արյան պաշարը բավարար չէ, եւ կա դոնորական արյան կարիք։ Ամբողջ աշխարհում արյան դոնորական պաշարների խնդիրները լուծված է համարվում, եթե 1000 մարդուց գոնե 20-ը դառնում են արյան դոնոր։ Հայաստանում յուրաքանչյուր 1000 մարդուց միայն 0.4 տոկոս է դոնոր։ Սա աղետալի փոքր թիվ է։ Մի մտածեք, որ դա ձեր փոխարեն կանի մեկ ուրիշը։ Շատ հնարավոր է, որ հենց ձեր արյունն է փրկելու մի երեխայի, մի զինվորի կամ մի հիվանդի կյանք»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը:

2018 թվականին Հայաստանում իրականացվել է ավելի քան 18 հազար արյունատվություն, ընդ որում անհատույց դոնորներից` 5.7%, փոխհատուցվող դոնորներից` 64%, հիվանդի հարազատներից` 30,3%:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am