Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձի 32 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում դատարանը նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի դեմ մահափորձ ծրագրելու գործով 32 անձի դատապարտել է ցմահ ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահափորձի գործով ներգրավված է 292 կասկածյալ: Նրանցից 29-ը դատապարտվել են 15, 36-ը՝ 10, 81-ը՝ 5, իսկ 177-ը՝ երեք տարվա ազատազրկման: Կասկածյալներից երկուսն անմեղ են ճանաչվել:

Դատախազությունը նրանց բոլորին մեղադրանք է առաջադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր հավատարմությունը հայտնած «Սինա Վիլայեթ» խմբավորման անդամ լինելու մեջ:

Ինչպես պարզել էր հետաքննությունը, ծայրահեղականները մտադրվել էին վերացնել Եգիպտոսի նախագահին Մեքքայի հյուրանոցներից մեկում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ