Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

ԱՊՀ պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեն նիստ է գումարել Երևանում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունիսի 10-11-ը կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ նիստը` Հայաստանի Հանրապետության նախագահությամբ և Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ:

Կոմիտեի անդամները քննարկեցին ԱՊՀ մի շարք փաստաթղթերի նախագծեր, հստակեցրին ԱՊՀ բազմակողմ պայմանագրերի կնքման ընթացակարգերի մեթոդական ցուցումների սկզբունքային մոտեցումները:

Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարներին ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ հերթական նիստի ընթացքում քննարկված թեմաները և նիստի արդյունքները:

Նախարարի տեղակալը բարձր գնահատեց նման հանդիպումների կարևորությունն ու արդյունավետությունն ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի քննարկման համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ