Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Եգիպտոսում 32 մարդ ցմահ բանտարկության Է դատապարտվել նախագահի սպանության փորձի համար

Եգիպտոսում 32 մարդ ցմահ բանտարկության Է դատապարտվել նախագահի սպանության փորձի համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի դատարանը հունիսի 12-ին 32 մեղադրյալների ցմահ բանտարկության Է դատապարտել երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի եւ Սաուդյան Արաբիայի նախկին գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նայիֆի սպանության կազմակերպման փորձի գործով, ինչպես նաեւ մի շարք ահաբեկչական գրոհների համար, որոնց տարբեր տարիների զոհ են դարձել եգիպտացի մի քանի դատավորներ եւ ՆԳ նախարարության աշխատակիցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Յոում7» լրատվական պորտալը:
Ընդամենը դատվել Է 292 ամբաստանյալ: Նրանցից 29-ը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, 36-ը՝ տասը տարվա բանտարկության, 81 մեղադրյալ հնգամյա պատժաժամկետ կկրի: Ամբաստանյալներից երկուսն արդարացվել են:
Ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը ռազմական տրիբունալ Է հանձնել «Վիլայեթ Սինայ» ահաբեկչական խմբավորման (որը համարվում Է ԻՊ-ի ճյուղավորումը) 292 անդամների գործերը: Դատախազությունը հետաքննել Է 2015 թվականի նախագահ Աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման առնվազն երկու դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am