Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Տարեց կանայք տոնուսը պահպանելու համար պետք Է օրական 7,5 հազար քայլ անեն. NYT



ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափավոր ինտենսիվությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, այդ թվում՝ շաբաթական առնվազն 150 րոպե տեւողությամբ քայլքը, տարեց մարդանց համար հանձնարարված են աշխարհի շատ երկրներում: Այդ հանձնարարականները հիմնված են այն հետազոտությունների արդյունքների վրա, որոնց ընթացքում պարզվել Է փոխադարձ կապը ֆիզիկական ակտիվության եւ առողջական վիճակի միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 11-ին հայտնել Է The New York Times (NYT) թերթը:
Որոշ մասնագետներ կարծում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները րոպեներով չափելը բնավ կոռեկտ չԷ, եւ առաջարկում են այլ մեթոդներ: «Հնարավոր Է, որ բոլորը չԷ, որ հստակ հասկանում են, թե իրապես ինչ Է նշանակում շաբաթական 150 րոպե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- թերթում հրապարակված հարցազրույցում պարզաբանել Է Հարվարդի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր Այ Մին Լին: Նրա կարծիքով՝ տարեց կանանց համար ծանրաբեռնվածություններն ավելի ստույգ չափել կարելի Է նրանց կողմից արված քայլերը հաշվելու միջոցով:
Նոր հետազոտության մեջ, որը հրապարակված Է Journal of American Medical Association հանդեսում, պրոֆեսոր Լին եւ նրա գործընկերները ջանացել են պազել, թե հատկապես ինչ քանակությամբ քայլեր պետք Է անել տոնուսի պահպանման համար: Նրանք ուսումնասիրել են 17 հազար կանանց նկատմամբ կատարված դիտարկումների արդյունքները, որոնց մեծ մասը հասել Է 70 տարեկանի:
Արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ վաղաժամ մահվան հավանականության մակարդակի իջեցման համար բավարար կարելի Է համարել օրական 7,5 հազար քայլը, իսկ միջին ցուցանիշը՝ 4,5 հազար հանգիստ զբոսաքայլը: Սակավաշարժ ապրելակերպի դեպքում, երբ կինն օրական անում Է շուրջ 2,7 հազար քայլ, վաղաժամ մահվան հավանականությունը մեծանում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ