Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Մասքը Tesla-ի ռեկորդային վաճառքներ Է կանխատեսել


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը չի բացառել, որ նա արտադրության եւ վաճառքների ռեկորդ կսահմանի 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հայտնել Է Forbes հրատարակությունը: «Մենք պահանջարկի հետ կապված խնդիր չունենք:

Ընդհանրապես չունենք: Վաճառքները գերազանցել են արտադրությունը, եւ արտադրությունը լավ Է ընթանում: Իրականում մեր գործերը լավ են եւ միանգամայն կարող ենք բոլոր առումներով հավակնել ռեկորդային եռամսյակի: Նույնիսկ եթե՝ ոչ, ապա մենք դրան շատ մոտ կլինենք»,-հրատարակությունը մեջբերում Է Մասքի խոսքը, որով նա հանդես Է եկել բաժնետերերի հետ հանդիպմանը: Այս կանխատեսումները հնչել են առաջին եռամսյակի արդյունքներով ավելի քան 700 միլիոն դոլար վնասների ֆոնին՝ կապված մի շարք մոդելների պահանջարկը բավարարելու ընկերության անընդունակության հետ: 2018 թվականի վերջին Tesla-ն 90 հազար ավտոմեքենայի արտադրության ռեկորդ Է սահմանել: Ավելի վաղ ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ երրորդ եռամսյակում շահութաբերությանը վերադառնալու պլաններ են հնչեցվել հունվար-մարտ ամիսներին գրանցված խոշոր վնասից հետո: Առաջին եռամյակում զուտ վնասը կազմել Էր 702,1 մլն դոլար: Ընկերությունն առաջվա պես պլանավորում Է 2019 թվականին մատակարարել 360 հազարից մինչեւ 400 հազար ավտոմեքենա: Առաջին եռամսյակում մատակարարվել Է ընդամենը 63 հազար ավտոմեքենա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ