Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտնվել Է Բենքսիի նոր գրաֆիտին

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտնվել Է Բենքսիի նոր գրաֆիտին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտվել Է բրիտանացի հայտնի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիի նոր գրաֆիտին: Instagram-ում նկարչի պաշտոնական Էջում հրապարակված լուսանկարում պատկերված Է նոր գործը, որն արված Է Եվրամիությունից ժամանող մարդկանց մաքսային հսկողության գոտու փակ անցումում:

KEEP OUT («Ներս չթողնե՛լ», «Մուտքն արգելված Է») մակագրությամբ կողպեքով փակ դռան վրա պատկերված Է առնետ, որը KEEP OUT մակագրությունից «պոկված» T տառով հարվածում Է այդ կողպեքին, որպեսզի բացի այն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրապարակումը 12 ժամում ավելի քան 700 հազար լայք Է հավաքել: Բենքսին (Banksy) առեղծված-նկարիչ Է, սադրիչ եւ զավեշտաբան, նա փոխել Է զանգվածային պատկերացումը փողոցային արվեստի մասին: Նրա հեգնական եւ սրամիտ գործերն՝ ուղղված քաղաքականության, պատերազմի, կապիտալիզմի եւ բարոյախոսական քարոզչականության դեմ, դառնում են լրագրողների, լուսանկարիչների, վանդալների, գեղարվեստական քննադատների եւ կոլեկցիոներների որսի առարկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am