Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՌԴ ՆԳՆ-ն դադարեցրել է լրագրող Իվան Գոլունովի քրեական հետապնդումը

ՌԴ ՆԳՆ-ն դադարեցրել է լրագրող Իվան Գոլունովի քրեական հետապնդումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին։

Նրա խոսքով՝ Գոլունովը կազատվի տնային կալանքից երեքշաբթի՝ հունիսի 11-ին։ Քրեական գործը դադարեցվել է նրա մեղքի անապացուցելիության պատճառով։

Նա նաև հայտնել է, որ ներքին հետաքննության նյութերը ՆԳՆ ներքին անվտանգության բաժնի վարույթից փոխանցվել են Քննչական կոմիտեին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am