Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նախարարությունը հանրային վայրերում ծխելն արգելելու նախագծի լրամշակված տարբերակն ուղարկել է կառավարություն

Նախարարությունը հանրային վայրերում ծխելն արգելելու նախագծի լրամշակված 
տարբերակն ուղարկել է կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային փակ վայրերում ծխելն արգելող օրենսդրական նախաձեռնության վերջին լրամշակումն արդեն ուղարկել է կառավարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս հայտնեց, որ այն ԱԺ-ում կքննարկվի ամառվա ընթացքում:

«Հույս ունեմ, որ ամառվա ընթացքում օրենքի նախագիծը կգա Ազգային ժողով: Վերջին լրամշակումը կառավարություն է ուղարկվել մի քանի օր առաջ»,-նշեց Թորոսյանը:

Հարցին, թե դրանում նախատեսվող տուգանքների մասով ինչ զիջումներ են արվել` նախարարը պատասխանեց` քաղաքացիների առողջությանը չվնասող զիջումներ:

Հարցին, թե նախագիծն արդյոք ունի քաղաքական աջակցություն` Թորոսյանը պատասխանեց, որ նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը:

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով արգելված վայրերում ծխելու համար նախատեսվում են խոշոր չափի տուգանքներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am